Նախորդ տուրում Հոլանդիան ներկայացնող Իվան Սոկոլովի նկատմամբ տոնած հաղթանակից հետո Լևոն Արոնյանը պահպանել էր մրցակցային անհաշտ ոգին: Այս անգամ նրանից պարտության դառնությունը ճաշակեց Պետեր Լեկոն: Հաղթանակի համար մեր գրոսմայստերից պահանջվեց հիսունինը քայլ: Հերթական հաղթանակը տարավ և Մագնուս Կառլսենը, ով մեր շախմատիստից ունի ավել մեկ միավոր ու մրցաշարի միանձնյա առաջատարն է 4,5 միավորով: Նորվեգացի մրցակիցը Արոնյանի նախորդ տուրի մրցակիցն էր: Չորսական միավորով Կառլսենին հաջորդում են Վիշվանաթան Անանդն ու Սերգեյ Կարյակինը:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ